Ինչպիսի պատկերներ, կերպարայինի ֆորմաներ և արտիստիկ գաղափարներ են ծնվում Ապագայի անդասակարգ հասարակություն կառուցողների թոռների մոտ, որոնք ստեղծագործում են գտնվելով Անցյալի դասակարգային հասարակարգերի ռեստավրացիայի պայմաններում:
«Like That. Պոլիվինիլ ացետատ» նախագիծը մի յուրօրինակ փորձ է թանգարանային տարածքում` հայկական մոդեռնի դասականներ Արմինե և Հարություն Կալենցների տուն-թանգարանում խոսակցություն սկսել հայաստանի Ժամանակակից արվեստի առանձնահատուկ խնդիրների շուրջ, հրավիրելով դրան մասնակցելու տակավին իրենց ստեղծագործական ուղին նոր սկսող երիատասարդ արվեստագետների և արվեստի քննադատների: Նախագծի շրջանակներում կկազմակերպվի Գյումրիի և Երևանի երիտասարդ արվեստագետների ամենատարբեր մեդիաներով կատարված աշխատանքների ցուցադրություն, կերպարվեստում նոր նյութերի օգտագործմամբ հետաքրքրվող արվեստագետների աշխատանքների պրեզենտացիաներ ու քննարկումներ:
«Like That. Պոլիվինիլ ացետատ» նախագծի համադրողներն են Վահագն Ղուկասյանը(Գյումրի, ԳԺԱ Կենտրոնի համադրող) և Արման Գրիգորյանը(Երևան, ԱԻԿԱ անդամ):